«Արարատ»-«Փյունիկ» հանդիպման ժամը փոխվել է

Armenpress 15:07, 18 Նոյեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փոխվել է ֆուտբոլի Հայաստանի առաջնության «Արարատ»-«Փյունիկ» խաղի ժամը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 14-րդ տուրի «Արարատ»-«Փյունիկ» հանդիպումը կկայանա նոյեմբերի 19-ին, ժամը 17:00-ին, «Հանրապետական» մարզադաշտում:

Բարձրագույն խմբի մրցաշարային աղյուսակը 13 տուրից հետո գլխավորում է Գյումրու «Շիրակ»-ը (27 միավոր): Երկրորդ տեղում 22 միավորով «Փյունիկ»-ն է, իսկ եռյակի վերջում նույնքան միավորով «Ալաշկերտ»-ն է: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am