1000х90.jpg (78 KB)

Մեկ նախադասությունից բաղկացած վեպն ստացել Է Գոլդսմիթի համալսարանի մրցանակը

Armenpress 14:46, 10 Նոյեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իռլանդացի Մայք ՄակՔորմեքի «Արեւային սեղմիրան» վեպն ստացել Է Գոլդսմիթի համալսարանի հեղինակավոր մրցանակը, որը շնորհվում Է գրական ձեւի նորաստեղծությունների համար: 223 Էջի վրա հրատարակված վեպը բաղկացած Է մեկ երկար նախադասությունից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Վեպում պատմվում Է Մարկուս Քոնուեյ անունով ճարտարագետի մասին, որը կարճ ժամանակով հարություն Է առել մեռելներից:    

Մեկնաբանելով մրցույթի ժյուրիի ընտրությունը՝ դրա նախագահ պրոֆեսոր Բլեյք Մորիսոնը նշել Է, որ գրողին հաջողվել Է անսովոր կերպով պատկերել սովորական աշխատող մարդու կյանքը:

«Քաղաքականություն, ընտանիք, արվեստ, ամուսնություն, առողջություն, քաղաքացիական պարտք եւ բնապահպանություն. սրանք այն թեմաներից մի քանիսն են, որոնք հեղինակն արծարծում Է պատմության ընթացքում, որը ներկայացված Է քնարական, բայց ամրակուռ արձակով»,- մեկնաբանել Է նա:   

      51-ամյա ՄակՔորմեքը վերջին երեք տարվա ընթացքում դարձել Է երրորդ հեղինակն Իռլանդիայից, որն ստացել Է 10 հազար ֆունտ կազմող (շուրջ 12 500 դոլար) հեղինակավոր մրցանակը:

Գոլդսմիթի համալսարանի գրական մրցանակը սահմանվել Է 2013 թվականին: Մրցանակն ստացող գրողները գրեթե միշտ լայն ճանաչում են ստանում:-



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am