Լարիսա Ավետիսյանը նշանակվել է ԵՊԲՀ պրոռեկտոր

Armenpress 20:45, 8 Նոյեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լարիսա Ավետիսյանը նշանակվել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի աշխատակազմից, որի հաղորդագրության մեջ նշված է. «Տեղեկացնում ենք, որ 2016 թվականի նոյեմբերի 8-ին Սամվել Արծրունի Ավետիսյանն ազատվել է «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտորի պաշտոնից: Մեկ այլ հրամանով Լարիսա Ռաֆիկի Ավետիսյանը նշանակվել է ուսումնական գծով պրոռեկտոր՝ ազատվելով նույն բուհի Կրթության որակի գնահատման և ապահովման կենտրոնի ղեկավարի պաշտոնից:

Նշենք նաև, որ Սամվել Արծրունու Ավետիսյանը շարունակելու է իր աշխատանքը համալսարանում որպես Ախտաֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am