Գործարարության համար համարժեք պայմանների ապահովումը գերակայություն է. Սուրեն Կարայան

Armenpress 11:47, 7 Նոյեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարությունը 2017թ. նոր վերաբերմունք է ցուցաբերելու ձեռներեցության նկատմամբ: Ազգային ժողովում ՀՀ 2017թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների զարգացման նախարար Սուրեն Կարայանը:

«Այս ուղղությամբ կառավարությունը իր բոլոր քայլերում հետապնդելու է բացառապես աջակցելու, խրախուսելու, խորհրդակցելու, ուղղորդելու և համարժեք ենթակառուցվածքներ ապահովելու նպատակներ: Գործարարության համար համարժեք պայմանների ապահովումը ներդրումային գրավչության տեսանկյունից առաջին և պարտադիր քայլն է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Կարայանը:

Դրան հավելելով ներդրումների պաշտպանության, աջակցող ենթակառուցվածքի, ֆինանսական համակարգում արդյունավետ լուծումները, ինչպես նաև պետություն-մասնավոր գործընկերության աննախադեպ դրսևորումները՝ կարճաժամկետ հատվածում կառավարությունն ակնկալում է ներդրումային հոսքերի ներգրավման կայուն գործընթացի աշխուժացում:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am