1000х90.jpg (78 KB)

Արցախցի պատանի երկու կարատեիստներ աշխարհի չեմպիոն են դարձել իրենց տարիքային խմբերում

Armenpress 19:30, 27 Հոկտեմբեր, 2016

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ-ԱՐՑԱԽՊՐԵՍ:  ԼՂՀ սպորտի վարչությունը տեղեկացնում է, որ Լեհաստանի Կրակով քաղաքում հոկտեմբերի 10-18-ն անցկացված WTKF (ավանդական կարատե-դո) աշխարհի 32-րդ առաջնությունում Արցախցի պատանի երկու կարատեիստներ աշխարհի չեմպիոն են դարձել իրենց տարիքային խմբերում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մարզիչ Արամ Գևորգյանի գլխավորությամբ արցախցի մարզիկներ Մանվել Ղալայանը (կատա մրցաձևում 12-13 տարեկանների միջև) և Վարդան Ղալայանը (կատա մրցաձևում 14-15 տարեկանների միջև) զբաղեցրել են մրցանակային առաջին տեղը:

Առաջնությանը մասնակցել 33 երկրների մարզիկներ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am