1000х90.jpg (78 KB)

Գյումրու Վարդան Աճեմյանի անվան թատրոնը նոր թատերաշրջանը կազդարարի առաջնախաղով

Armenpress 15:52, 8 Հոկտեմբեր, 2016

ԳՅՈՒՄՐԻ, 8  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ : Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը նոր՝ 151-րդ թատերաշրջանը կազդարարի առաջնախաղով: Հոկտեմբերի 8-ին  թատրոնը հանդիսատեսի դատին կհանձնի «Խելահեղ պատմություն» ֆրանսիական կոմեդիան,  ռեժիսոր՝ Գյումրու պետական թատրոնի գխավոր ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյան: Ի դեպ, թատրոնի փոքր՝ Մհեր Մկրտչյանի անվան  բեմում մեկ օր առաջ կրկին առաջնախաղ էր՝ այս անգամ  «Սիրային խաղեր» լիրիկական կատակերգությունը, ռեժիսոր Ռաֆայել Ասատրյան: 

Ինչպես միշտ, այս թատերաշրջանին ևս թատրոնի կոլեկտիվը խոստանում է ներկայանալ ստեղծագործական տարբեր նախագծերով: Ավելի քան 150 տարվա պատմություն ունեցող թատրոնը այս տարի ևս  թատերական  փառատոններին մասնակցություն կունենա: Թատրոնի մենեջեր Տիգրան Վիրաբյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում, ամփոփելով  150-րդ թատերաշրջանը, փաստում է՝ անցած թատերական տարին շատ բուռն էր« որոշակի ջղաձգումներ են եղել« բայց եւ շատ ձեռքբերումներ, իսկ դրանցից ամենակարևորը Շեքսպիրի «Լիր Արքա» ներկայացումն էր« որն, ըստ Տիգրան Վիրաբյանի« հաղթաթուղթ ու այցեքարտ է թատրոնի համար:

Արմենուհի Մխոյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am