Սերժ Սարգսյանն այցելել է լուսանկարիչ Դավիթ Հակոբյանի ցուցահանդես

Armenpress 20:22, 30 Օգոստոս, 2016

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն օգոստոսի 30-ին այցելել է ՀՀ նկարիչների միություն, որտեղ ներկայացված է ՀՀ Նախագահի անձնական լուսանկարիչ Դավիթ Հակոբյանի «Պատմություններ ճանապարհից» խորագրով անհատական ցուցահանդեսը՝ բացված օգոստոսի 29-ին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այդ մասին թվիթերյան իր էջի միջոցով տեղեկացրել է ՀՀ Նախագահի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը:   

Դավիթ Հակոբյանն իր ցուցահանդեսին ներկայացրել է արդեն հրապարակված ու բացառիկ լուսանկարներ: Շուրջ 40 լուսանկարներում կարելի է տեսնել ՀՀ Նախագահին, համաշխարհային դեմքերին ու սովորական մարդկանց՝ կուլիսներից ներս ու դուրս:

Դավիթ Հակոբյանը լուսանկարչությամբ զբաղվում է 2002-ից: 2007-ից աշխատել է «Արմենպրես» լրատվական գործակալությունում, որպես ֆոտոլրագրող: 2010-ից ՀՀ նախագահի անձնականլուսանկարիչն է: Ստեղծման օրվանից PAN Photo-ի թիմի անդամ է:

Լուսանկարը՝ Վլադիմիր Հակոբյանի թվիթերյան էջից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am