1000х90.jpg (78 KB)

Սիրիական զորքերն ավելի քան 800 զինյալների են ոչնչացրել Հալեպի հարավում

Armenpress 10:06, 8 Օգոստոս, 2016

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական զորքերը կասեցրել են «Ջեյշ ալ Ֆաթհ» զինված կոալիցիայի կազմավորումների գրոհները Հալեպի հարավ - արեւմուտքում (Դամասկոսից 360 կիլոմետր հեռավորության վա): Ինչպես իր Էլեկտրոնային տարբերակում հաղորդել Է Al Watan թերթը, սիրիական բանակի մարտիկները եւ աշխարհազորայինները մեկ օրում ոչնչացրել են ավելի քան 800 ահաբեկիչների, շարքից հանվել Է տասնյակ միավոր զրահատեխնիկա, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հրատարակության տեղեկություններով՝ կառավարական ուժերը կորցրած դիրքերի վերադարձման գործողությանն են պատրաստվում Ռամուսի հարավային ծայրամասում ռազմական ուսումնարանների համալիրի տարածքում: Նրանք նախկինի պես պահպանում են պատվարը ցեմենտի գործարանի շրջանում՝ զինյալներին թույլ չտալով ճեղքել-դուրս գալ քաղաքի արեւելյան շրջաններ, որոնք շրջապատված են զորքերով:     

Սիրիայի զինված ուժերի հրամանատարության ներկայացուցիչը հերքել Է ընդդիմադիր ձայնափողերի հաղորդումներն այն մասին, թե հրոսակային խմբավորումներն իբր հասել են Շեյխ Սայիդ հարավային արվարձան: «Ահաբեկիչների եւ վարձկանների ջախջախման ռազմական գործողությունը շարունակվում Է, եւ քաջարի սիրիական բանակը լի Է վճռականությամբ թշնամուն հարված հասցնելու Հալեպի մատույցներում»,- հայտարարել Է նա:    

Մինչդեռ Al Mayadeen հեռուստակայանը փոխանցել Է «Ջեյշ ալ Ֆաթհ» խմբավորման պաշտոնական հաղորդագրությունը, որը հայտարարել Է «հանուն ամբողջ Հալեպի ազատագրման ճակատամարտն սկսելու մասին»: Այս նպատակով արագորեն  քաղաքի հարավային արվարձաններ հրոսակային կազմավորումներ են տեղափոխվում հարեւան Իդլիբի եւ Համայի նահանգներից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am