1000х90.jpg (78 KB)

«Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությունն աջակցում է վետերան երկաթուղայիններին

Armenpress 20:09, 15 Հուլիս, 2016

ԳՅՈՒՄՐԻ, 15  ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Արդեն վեցերորդ տարին է «Հարավկովկասյան  երկաթուղիներ» փակ բաժնետիրական ընկերությունն  (ՓԲԸ) աջակցում է Մեծ Հայրենականի և աշխատանքի վետերաններին: Նրանք հիմնականում դիմում են տների վերանորոգման, հիմնանորոգման խնդիրներով: Նրանց մեծ մասը Գյումրիում են:

Մեծ Հայրենականի տարիներին շատ լենինականցի երկաթուղայիններ  մեկնեցին ռազմաճակատ ու չվերադարձան,  շատերն էլ մնացին ու աշխատեցին թիկունքում: Կան նաև այնպիսիներն, ովքեր հնարավորություն ունենալով և ազատված լինելով ռազմաճակատ մեկնելուց, ինչի հնարավորությունը տալիս էր երկաթուղին, այնուամենայնիվ, մեկնում էին ռազմաճակատ, իսկ վերադառնալից հետո կրկին աշխատանքի անցնում  կա՛մ  վագոնային, կա՛մ լոկոմոտիվային դեպոներում: Այդպես նաև վարվեցին Մարուս Զաքարյան և Անդրեյ Անդրեյան զույգը՝ պատերազմի և աշխատանքի վետերաններ:  Կինը 17 տարեկան հասակում՝ ամուսնությունից 2 ամիս հետո,  մեկնում է ռազմաճակատ՝  ծառայում Բաթումի  փոքր տրամաչափի զենիթա-հրթիռային  ջոկատում, որպես կապավոր, իսկ ամուսինը՝ կնոջ ռազմաճակատ մեկնելուց հետո է մեկնում ռազմաճակատ ու ծառայում Կերչում մինչև վիրավորվելը՝ 1943  թվականը ու վերադառում հարազատ քաղաք կնոջը սպասելով տանը:

«Հարավկովկասյան  երկաթուղիներ» փակ բաժնետիրական ընկերությունն  (ՓԲԸ) աջակցությամբ վետերան զույգի տնակը հիմնանորոգվել է՝քարապատվել, նորոգվել  տանիքը, էլեկտրականությունը, կոյուղին, տեղադրվել  ջեռուցման գազակաթսա, կատարվել ներքին ու արտաքին հարդարում:Ամեն տարի Մեծ Հայրենականի մի  վետերանի ինչ-որ ձևով օգնում ենք: Արդեն 6-րդ տարին է: Երկաթուղային 40 վետերան կա և սա բարի ավանդույթ է, որը կշարունակվի, իսկ այս ընտանիքին առանձնահատուկ ուշադրություն էր պետք՝ հետաքրքիր պատմություն, կյանքի ուղի, որն անցել է Մեծ Հայրենականով ու ավելի կոփվել: Այս ընտանիքն  օրինակ պետք է լինի երիտասարդներին: Մեր պարտքն է նրանց հիշել ու նրանց կողքին լինել: Նրանք ոչ միայն պատերազմի« այլ  նաև աշխատանքի վետերաններ են»,-«Արմենպրես»-ին  ասաց «Հարավկովկասյան  երկաթուղիներ» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր  տնօրեն Սերգեյ Վայլկոն:

Արմենուհի Մխոյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am