Խորհրդարանը վավերացրեց ՌԴ-ի հետ միավորված ՀՕՊ համակարգ ձևավորելու համաձայնագիրը

Armenpress 11:24, 30 Հունիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովը վավերացրեց Հայաստանի և Ռուսաստանի միջև հակաօդային պաշտպանության միավորված համակարգ ձևավորելու մասին համաձայնագիրը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, 2015 թվականի դեկտեմբերի 23-ին Մոսկվայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագրին կողմ քվեարկեց 102, դեմ՝ 8 պատգամավոր:

Քվեարկությունից առաջ վարման կարգի վերաբերյալ ելույթ ունեցավ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը: Նա նշեց, որ համաձայնագրի հետ կապված հանրության մի հատվածի մոտ տարակուսանք կա, ուստի ինքը դեմ է քվեարկելու նախագծին, քանի որ խորհրդարանում փորձում է ներկայացնել հանրության բոլոր հատվածների շահերը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am