1000х90.jpg (78 KB)

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ուղերձ է հղել Ոստիկանության օրվա առթիվ

Armenpress 00:00, 16 Ապրիլ, 2007
ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ուղերձ է հղել Ոստիկանության օրվա առթիվ: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին նախագահի մամուլի գրասենյակից, ուղերձում ասված է. «Ոստիկանության հարգելի ծառայողներ եւ վետերաններ, սրտանց շնորհավորում եմ ձեր տոնի` Ոստիկանության օրվա առթիվ: Մաղթում եմ անվտանգ եւ արդյունավետ ծառայություն: Ժողովրդավարական հասարակության մեջ ոստիկանի կերպարը պետք է վստահություն եւ պաշտպանվածության զգացում ներշնչի: Հասարակության մեջ ձեր ունեցած վարկանիշը ուղղակիորեն կախված է երկրում հանցավորության ծավալներից եւ դրանց բացահայտման աստիճանից: Ոստիկանության համակարգի բարեփոխումները կոչված են բարձրացնելու ձեր աշխատանքի արդյունավետությունը, արդիականացնելու այն, ինչպես նաեւ վերացնելու բացասական դրսեւորումները: Պետության կողմից ձեզ հանձնարարված գործառույթներից շատերն իրագործելիս դուք անմիջականորեն առնչվում եք քաղաքացիների հետ: Դուք եք այն պաշտոնյան, որ անձնագրի հանձնումից մինչեւ անվտանգ երթեւեկության ապահովումը ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը: Մաղթում եմ ձեզ, որ միշտ բարձր պատասխանատվությամբ, արժանապատվորեն եւ հաջողությամբ կատարեք ձեր մասնագիտական դժվարին գործըե:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am