ԱՊՀ-ի կառավարությունների ղեկավարները համագործակցության 21 փաստաթուղթ են ստորագրել

Armenpress 12:32, 7 Հունիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՊՀ-ի երկրների կառավարությունների ղեկավարները հունիսի 7-ին Բիշքեկում կայացած նիստի արդյունքում փաստաթղթերի փաթեթ են ստորագրել, որոնք վերաբերում են տնտեսության, զինված ուժերի եւ հումանիտար համագործակցության ոլորտին: Ընդամենը, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հանդիպման մասնակիցները հաստատել են 21 փաստաթուղթ:

Մասնավորապես, պատվիրակությունների ղեկավարներն ստորագրել են մասնակից պետությունների միջեւ պետական գնումների կանոնների եւ կարգավորման ընթացակարգերի վերաբերյալ 2011 թվականի հոկտեմբերի 18-ի ազատ առեւտրի գոտու մասին պայմանագրի արձանագրությունը, ինչպես նաեւ հաստատվել Է ագրոկենսաբազմազանության պահպանման մասին կոնվենցիան:

Բացի այդ, որոշում Է ընդունվել ռազմական չափաբանության եւ զինված ուժերի չափաբանական ապահովման խնդիրների հետազոտման բնագավառում բազային կազմակերպության մասին: Եվս մեկ որոշում վերաբերում Է զինված ուժերի համար ականազերծման բնագավառում կադրերի պատրաստության գծով ԱՊՀ-ի մասնակից պետությունների բազային կազմակերպությանը:

Նաեւ կողմերը համաձայնագիր են ստորագրել ԷլեկտրաԷներգետիկայի օբյեկտներում վթարների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման մասին եւ համաձայնագիր՝ ռադիոակտիվ աղբյուրների տեղաշարժման հարցերի շուրջ տեղեկատվական գործակցության մասին:

Ստորագրված մի շարք փաստաթղթեր վերաբերում են առողջապահության ոլորտին, մասնավորապես, խորհրդի նիստի արդյունքներով որոշում Է ընդունվել ուռուցքային հիվանդություններին հակազդելու բնագավառում համագործակցության հայեցակարգի մասին, համագործակցության ծրագիր Է ընդունվել Է 2016-2020 թվականներին շաքարային դիաբետի բուժման եւ  կանխարգելման բնագավառում:

Նաեւ  ԱՊՀ-ի կառավարությունների ղեկավարների խորհուրդը հաստատել Է «ԱՊՀ-ի մասնակից պետությունների բնակչության առողջությունը» ռազմավարությունը:

ԱՊՀ-ի կառավարությունների ղեկավարների խորհրդի եւս մեկ որոշումը վերաբերում Է մինչեւ 2020 թվականը ինովացիոն համագործակցության միջպետական ծրագրի իրագործման ընթացքին:

Բացի այդ, կողմերն ստորագրել են փաստաթղթեր, որոնք վերաբերում են 2020 թվականին ԱՊՀ-ի մասնակից պետություններում մարդահամարի անցկացմանը, երիտասարդության հետ աշխատանքին եւ երիտասարդական ձեռնարկատիրության զարգացմանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am