Սպասվող լրահոս. 16.05.2016

Armenpress 09:05, 16 Մայիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Մայիսի 15-ը ընտանիքների միջազգային օրն է (International Day of Families). այն հռչակվել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից 1993 թվականին: Նպատակը երկրների հասարակությունների ուշադրությունը ընտանիքների խնդիրների վրա սեւեռելն է: Օրվա առթիվ աշխարհի տարբեր երկրներում անցկացվում են մի շարք միջոցառումներ քննարկումներ: Հայաստանը բացառություն չէ: Այսօր` մայիսի 16-ին, ընտանիքի դերին նշանակությանը, երեխաներին ընտանիք վերադարձնելու հարցերին, ծնելիության խնդիրներին են անդրադառնալու  ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի Հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը, ծնողներ, արվեստագետներ:  

«Qatar Airways»-ը կանոնավոր չվերթներ կիրականացնի դեպի Երևան: «Qatar Airways»-ի կանոնավոր չվերթների մեկնարկի հետ կապված ընկերության գլխավոր կոմերցիոն տնօրեն Հյու Դանլիվին «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ գլխավոր մենեջեր Մարսելո Վենդեն կներկայացնեցն մանրամասներ սպասվող չվերթների հետ կապված: Նշենք, որ «Qatar Airways»-ի առաջին չվերթը տեղի կունենա այսօր` մայիսի 16-ին:

Հանրությունը սպասում է գազի և էլեկտրաէներգիայի սակագների նվազեցմանը: Մինչ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը այդ հարցն ուսումնասիրում է, մասնավոր հատվածն արդեն հաշվարկում է, թե ինչ կփոխի գազի և էլեկտրաէներգիայի սակագների նվազեցումը: Ինչպիսի՞ գնային տեղաշարժ է սպասվում հավանական գնանկումից հետո տնտեսության բոլոր ոլորտներում: Ի՞նչ մեխանիզմներ է պետք օգտագործել իրական գնանկման համար: Հասարակական պաշտպանների միության գործադիր տնօրեն Արամ Գրիգորյանը կանդրադառնա թեմային:

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանն էլ  4-օրյա պատերազմի համատեքստում ներկաայցնելու է  Հայաստանի տնտեսական առաջնահերթությունները:

Այս շաբաթ երկու կարևոր մշակութային իրադարձություն է սպասվում: Թանգարանների միջազգային օրը, Թանգարանների գիշերը: Թանգարաններն ի՞նչ ծրագրերով են հանդես գալու, ի՞նչ միջոցառումների սպասի հասարակությանը:  ՀՀ մշակույթի նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության գլխավոր մասնագետ Գոհար Սաիյանը և ԻԿՕՄ-ի Հայաստանի ազգային կոմիտեի նախագահ  Մարինե Հարոյանը կներկայացնեն սպասվող ծրագրերը: 

Այս տարի լրանում է Երևանի պետական կամերային երգչախմբի 20-ամյակը: Այդ առթիվ այսօր Կամերային երաժշտության տանը կանցկացվի համերգային ծրագիր: Երգչախմբին շնորհավորելու են եկել ճանաչված երաժիշտներ` Մարինե Դեինյան, Քրիստինե Սահակյան, Հովհաննես Ներսեսյան, Պերճ Քարազյան, և, իհարկե, աշխարհահռչակ դաշնակահար Տիգրան Համասյան:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am