Կիպրոսցի եվրապատգամավորը ԵՄ-ին հորդորել է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը

Armenpress 10:43, 13 Ապրիլ, 2016

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի բնակչության նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած վերջին հարձակումների առնչությամբ ԵՄ-ն պետք է պատժամիջոցներ կիրառի այդ կառույցի նկատմամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Եվրախորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ ասել է Կիպրոսը ներկայացնող եվրապատգամավոր Էլենի Թեոխարուսը:

«Եվրամիությունը պետք է աջակցի Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, որը պայքարում է իր ազատության համար: Նրանք չեն կարող թողնվել անարդարության մեջ: Մենք պետք է ճանաչենք Լեռնային Ղարաբաղը և պատժամիջոցներ կիրառենք Ադրբեջանի նկատմամբ: Դա մեզ կմոտեցնի խաղաղության հաստատմանը»,- ասել է Թեոխարուսը:



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am