ՌԴ-ում ՀՀ դեսպանության ներկայացուցիչները կտեսակցեն Հրաչյա Հարությունյանին

Armenpress 10:10, 30 Մարտ, 2016

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը պատասխան հայտագիր է հղել ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը` Հրաչյա Հարությունյանին տեսակցելու հարցի առնչությամբ` հայտնելով, որ ՌԴ Պատժի կրման դաշնային ծառայության պատժի կրման և հատուկ հաշվառման վարչությունը պատրաստակամ է կազմակերպել ՌԴ-ում ՀՀ դեսպանության ներկայացուցիչների հանդիպումը Տամբովի մարզի հ.3 ուղղիչ հիմնարկում պատիժը կրող Հրաչյա Հարությունյանի հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Ռուսաստանում ՀՀ դեսպանությունից:

Վերոնշյալի առնչությամբ մարտի 29-ին ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանն անցկացրել է խորհրդակցություն: Առաջիկայում դեսպանության պատասխանատուները կայցելեն Տամբովի մարզ` Հարությունյանին տեսակցելու, տեղում նրա առողջական վիճակին և ուղղիչ հիմնարկում գտնվելու պայմաններին ծանոթանալու, ինչպես նաև վերջինիս հուզող հարցերը քննարկելու նպատակով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am