Հավակնորդների մրցաշար. Լևոն Արոնյանը ոչ ոքի խաղաց Վեսելին Տոպալովի հետ

Armenpress 21:32, 23 Մարտ, 2016

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի հավակնորդների մրցաշարի 10-րդ տուրում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով ոչ ոքի խաղաց Բուլղարիան ներկայացնող Վեսելին Տոպալովի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, 10-րդ տուրից հետո Արոնյանն իր ակտիվում ունի 5.5 միավոր ու Վիշվանաթան Անանդի հետ կիսում է 3-4 հորիզոնականները:

10-րդ տուրում Ֆաբիանո Կարուանան հաղթել է Վիշվանաթան Անանդին, Սերգեյ Կարյակին-Անիշ Գիրի, Պետեր Սվիդլեր-Հիկարու Նակամուրա պարտիաներն ավարտվել են ոչ ոքի արդյունքով:

Մրցաշարային աղյուսակի 1-2 տեղերը 10-րդ տուրից հետո 6 միավորով կիսում են Սերգեյ Կարյակինը և Ֆաբիանո Կարուանան: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am