Ստամբուլում ահաբեկչական պայթյունի զոհերի եւ վիրավորների թիվն ավելանում է

Armenpress 14:27, 19 Մարտ, 2016

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլի կենտրոնական Բեյօղլու թաղամասի Իսթիքլալ պողոտայում մարտի 19-ի առավոտյան տեղական ժամանակով ժամը 11:00-ին տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվածների թիվը հասել է 4-ի, վիրավորներինը` 22-ի, որոնցից 10-ը ոստիկանության աշխատակիցներ են:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` հայտնում է թուրքական NTV հեռուստաալիքը:

CNNTurk-ը հայտնել է, որ պայթյունն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը: Սակայն, իշխանությունները դեռեւս պաշտոնապես չեն մեկնաբանել այդ տեղեկությունը:

Նշվում է, որ պայթյունը որոտացել է պողոտայի հետ հատվող Բալո փողոցում: Հիվանդանոց տեղափոխված վիրավորներից 5-ի վիճակը ծայրահեղ ծանր է:

Միջադեպի վայրում մեծ թվով շտապօգնության, ոստիկանության եւ հրշեջ բրիգադներ են աշխատում: Պայթյունի վայր տանող բոլոր ճանապարհները փակ են:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am