«Գյումրին առանց տնակների» նախաձեռնությունը գյումրեցիների համար արդեն 22 բնակարան է ձեռք բերել

Armenpress 14:00, 18 Մարտ, 2016

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում անօթեւաններին բնակարանով ապահովելու քաղաքացիական նախաձեռնությունը, որին բազմաթիվ գործարարներ եւ անհատ բարերարներ են միացել, կարողացել է նախապես հայտարարված 13 բնակարանի փոխարեն 22 բնակարան ձեռք բերել:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը 10 բնակարան կնվիրավբերի Գյումրիի անօթևան ընտանիքներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մարտի 18-ին Գյումրիի քաղաքապետարանում «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի արտագնա նիստի ժամանակ, որին ներկա էին նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները, ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը տեղեկացրեց, որ ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ «Հայաստանի էլեկտրական ցանցերե ընկերության անունից մինչև 60 մլն դրամի սահմաններում ձեռք է բերվելու 10 բնակարան և նվիրաբերվելու է Գյումրիի անօթևան ընտանիքներին: Նվիրատվության մասին պայամանագիրն ստորագրվեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության և «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների միջև:

Ծրագրի 10 շահառուներից երկուսին` Աստղիկ Թադևոսյանին և Իզաբելլա Չիմանյանին, բնակարանների հանձնելու մասին պայամանագրերն ստորագրվեցին տեղում:

Շահառու 10 ընտանիքիների ընտրությունը կատարվել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանկողմից` Գյումրիի քաղաքապետարանի և Շիրակի մարզեպատարանի ներկայացրած ցուցակների համաձայն` հաշվի առնելով ընտանիքների վիճակը: «Սա «Հայաստանի էլեկտրական ցանցերե ընկերության միակ անակնկալը չէե,-իր խոսքում նշեց Կարեն Հարությունյանը: Նա նշեց, որ ևս երկու բնակարան ձեռք է բերվելու ընկերության աշխատակիցների և մեկը` արհմիության միջոցների հաշվին:

«Հատուկ շնորհակալություն Գյումրու քաղաքապետարանին մեզ աջակցելու և տեխնիկական օգնություն ցուցաբերելու համար»,-նշեցին «Գյումրին առանց տնակների» նախաձեռնության հեղինակները։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am