Չինաստանում կառուցվելու է թափոնների վերամշակման՝ աշխարհում խոշորագույն Էլեկտրակայանը

Armenpress 13:35, 15 Մարտ, 2016

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի Շենչժեն քաղաքի իշխանությունները պլանավորում են կառուցել աշխարհում խոշորագույն Էլեկտրակայանը, որը կաշխատի թափոնների այրման հաշվին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 14-ին գրել Է «Ժենմին ժիբաո» թերթը: Նշվում Է, որ ընդամենը քաղաքում կկառուցվեն երեք այդպիսի Էլեկտրակայաններ, որոնցից մեկը կդառնա աշխարհում խոշորագույնը. այն կկարողանա օրական վերամշակել 5 հազար տոննա աղբ:

Շենչժենի քաղաքային վարչակազմի տնօրեն Վան Գոբինն ասել Է, որ խոշորագույն Էլեկտրակայանը կկարողանա վերամշակել քաղաքի բոլոր թափոնների մեկ երրորդը: Պլանավորվում Է, որ այն կգործարկվի 2018 թվականին, իսկ շինարարությունը կսկսվի 2016 թվականի վերջին:

Նրա խոսքով՝ 2018 թվականին աղբի այրմամբ աշխատող երեք նոր Էլեկտրակայանները կկարողանան օրական վերամշակել 10,3 հազար տոննա թափոններ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am