Մխիթարյանը, Ռոյսը և Օբամեյանգը կարող են խաղալ «Բարսելոնա»-ում կամ «Ռեալ»-ում. Մաուրիսիո Պոչետինո

Armenpress 17:34, 10 Մարտ, 2016

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի «Տոտենհեմ»-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն Եվրոպայի լիգայի խաղարկության 1/8 եզրափակիչ փուլի «Բորուսիա Դորտմունդ»-ի դեմ խաղից առաջ հանդես է եկել մամուլի ասուլիսով, որի ընթացքում անդրադարձել է նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Talksport.com-ը, Պոչետինոն նախ նշել է, որ «Բորուսիա»-ն հիանալի թիմ է, որն ունի շատ ուժեղ ֆուտբոլիստներ: ««Բորուսիա»-ն ունի հրաշալի թիմ, շատ ուժեղ խաղացողներ և ֆանտաստիկ մարզիչ: Ինձ դուր է գալիս, թե ինչպես են նրանք խաղում ու կարծում եմ, որ այդ թիմի դեմ խաղը մեզ համար լուրջ փորձություն է լինելու: Ես այն կարծիքին եմ, որ մենք խաղալու ենք Եվրոպայի լավագույն թիմերից մեկի դեմ»,- ասել է անգլիական ակումբի մարզիչը:

Անդրադառնալով գերմանական թիմի հարձակվողական ներուժին՝ Պոչետինոն նշել է, որ Օբամեյանգը, Ռոյսը և Մխիթարյանը համաշխարհային մակարդակի մեծ խաղացողներ են: «Նրանք կարող են խաղալ «Բարսելոնա»-ում կամ «Ռեալ»-ում»,- ասել է Մաուրիսիո Պոչետինոն: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am