ՀՖՖ-ն Արմավիրի մարզում իրականացնելու է ֆուտբոլի զարգացման խոշոր ներդրումային ծրագրեր

Armenpress 16:38, 4 Փետրվար, 2016

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունն Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Մարգարա խճուղի թիվ 12 հասցեում գտնվող՝ համայնքային սեփականություն հանդիսացող 5.5601 հա մակերեսով հողամասը և Արմավիր քաղաքի «Հոբելյանական» մարզադաշտի, ինչպես նաև դրա սպասարկման և օգտագործման համար հատկացված 5.9 հա հողամասը նվիրաբերեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային: ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը նշեց, որ ՀՖՖ-ն Էջմիածնում նախատեսում է նշված տարածքում կառուցել ֆուտբոլի ակադեմիա: «Ֆեդերացիան պարտավորվել է հինգ տարվա ընթացքում ֆուտբոլի ակադեմիայի կառուցման նպատակով իրականացնել 300 մլն դրամի ներդրում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Սահակյանը: 

Իսկ «Հոբելյանական»  մարզադաշտը ֆեդերացիան կօգտագործի իր կարիքների համար և առաջիկա հինգ տարվա ընթացքում մարզադաշտի բարեկարգման նպատակով կիրականացնի 800 մլն դրամի ներդրում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am