1000х90.jpg (78 KB)

Կառավարությունը հաստատեց Պաշտպանական ազգային հե­տա­զոտական համալսարանի ստեղծման նախագիծը

Armenpress 12:35, 24 Դեկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ ստեղծվել է Պաշտպանական ազգային հե­տա­զոտական համալսա­րան` ՀՀ ՊՆ ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի (ԱՌՀԻ) հիման վրա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այդ մասին որոշման նախագիծը հաստատվեց կառավարության նիստում:

«Միջգերատեսչական ձևաչափով կրթական ծրագրերի իրականացմամբ պաշտ­պա­նական-անվտանգային համակարգի ղեկավար կադրերի պատրաստումը և պե­տո­ւ­­թյան ռազմաքաղաքական ղեկավարության համար պաշտպանական անվտան­գային ոլոր­տում հետազոտությունների իրականացումը` գնահատումների և առա­ջար­­կությունների ներկայացմամբ, էական նշանակություն ունեն պետության ան­վտան­­գության ապահով­մանն ուղղված համապետական քաղաքականության արդ­յու­­նավետության մակար­դա­կի բարձրացման տեսանկյունից: Այս խնդրի լուծ­մանն է միտված ՀՀ ՊՆ ազգային ռազմավարական հետազոտությունների ինստի­տու­տի  (ԱՌՀԻ) հիման վրա ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ի ստեղծման ծրագիրը»,- ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

 Նրա խոսքով՝ համալսարանի միջոցով հնա­րավոր կլինի իրականացնել բարձրագույն մագիստրոսական և լրացուցիչ կրթութ­յան ծրագ­­­րեր և միասնական գի­տելիքի ու փոխ­հա­մա­ձայ­նեցված մաս­նա­գիտա­կան գոր­­­ծու­նեու­թյան հիման վրա համախմբել ՀՀ ԶՈՒ-ի Գերագույն գլխա­վոր հրամանատարի շուրջ բարձրագույն ղեկավար կազմը, պաշտպանական-անվտանգային ոլորտում ռազմավարական հետա­զո­­տու­թ­­յուն­ների կատարմամբ ապահովել տվյալ ոլորտում ռազմավարա­կան որո­շում­ների ըն­դուն­ման գիտական հենքը, պատրաստել ՀՀ պաշտպանական-անվտանգային համակարգի հա­մար գի­տա­կան կադրեր:

«Պաշտպանական ազգային հե­տա­զոտական համալ­սա­րան» պետական հիմնարկին ֆինանսական ճկունություն ընձեռելու համար կստեղծվի նաև համալսարանի հիմնադրամ:  Այս մոդելը վերցված է ԱՄՆ «Պաշտպանական ազգային համալ­սա­րանի» և նրա հիմնադրամի օրինակից: Հիմնադրամը հնարավորություն կտա համալսարանական հիմնախնդիրները, որոնք հնարավոր չէ լուծել պետբյուջեից հատկացված միջոցներից, լուծել հիմնադրամին կատարվող բարեգործությունների հաշին:

Համալսարանի ստեղծման գաղափարը 2004-2014թթ. ընթացքում քննարկումներ է անցել ՀՀ և ԱՄՆ-ի առաջատար գիտա­կրթական ու պետական հաստատություններում, մաս­նա­վո­րապես` ԱՄՆ-ի Պաշտպանական ազգային համալսարանի Ռազմա­վարական կիրա­ռա­կան ուսուցման կենտրոնում, Տեխնոլոգիաների և ազգային ան­վտան­գության քա­ղա­քա­կանության կենտրոնում, Միջազգային անվտան­գա­յին հարաբե­րություն­նե­րի քոլեջում, Հարվարդի համալսարանում, Դիվանագիտության և իրավունքի Ֆլետչերի դպրոցում, ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեում, ՀՀ Մասնագիտական կրթու­թյ­ան որակի ապա­հով­ման ազգային կենտ­րո­նում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am