1000х90.jpg (78 KB)

Արթուր Ալեքսանյանը տարվա լավագույն մարզիկն է

Armenpress 09:39, 23 Դեկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի և Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ճանաչվել է Հայաստանի 2015 թվականի լավագույն մարզիկ: Մարզական լրագրողների հանրապետական ֆեդերացիայի հարցման արդյունքներով որոշվեցին 2015 թվականի մրցաշրջանի 10 լավագույն մարզիկները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀԱՕԿ լրատվության բաժնից, հարցմանը մասնակցել են մարզական թեմաներով  գրող 34 լրագրողներ: Նրանք Հայաստանի թիվ մեկ  մարզիկ են ճանաչել աշխարհի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ  Արթուր Ալեքսանյանին:

10 լավագույններն են՝

1 .   Արթուր Ալեքսանյան՝  հունահռոմեական ոճի ըմբշամարտ, 339  միավոր

2 .   Միհրան Հարությունյան՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտ,267                 

3 .  Հարություն Մերդինյան՝   սպորտային մարմնամարզություն, 265                            

4 . Տիգրան Մարտիրոսյան՝ ծանրամարտ, 231

5 . Արթուր Թովմասյան՝ սպորտային մարմնամարզություն, 113                                       

6 .  Արման Երեմյան՝ թաեքվոնդո, 107

7 . Տիգրան Կիրակոսյան՝ սամբո, 106

8 . Արամ  Ավագյան՝ բռնցքամարտ,  101

9 . Անդրանիկ Կարապետյան՝  ծանրամարտ, 99

10 . Սմբատ  Մարգարյան ծանրամարտ, 95        

Լավագույն թիմ է ճանաչվել Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը:       

Մարզական լրագրողները հարցաթերթիկներում նշել են ևս 4 մարզիկների անուններ. Արթուր Դավթյան (սպորտային մարմնամարզություն, 81 միավոր), Լևոն Արոնյան (շախմատ, 35 միավոր) և Հենրիկ Մխիթարյան (ֆուտբոլ, 31 միավոր):



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am