Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Անկարայի հայտարարություններն ապակառուցողական են. Լուկաշեւիչ

Armenpress 10:46, 15 Դեկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքանդր Լուկաշեւիչը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Թուրքիայի հայտարարություններն ապակառուցողական են: Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ավելի վաղ Անկարան հայտարարել է, որ հնարավոր ամեն ինչ կանի, որպեսզի Ադրբեջանին հանձնի Լեռնային Ղարաբաղը:

«Լեռնային Ղարաբաղում հակամարտության կողմերից մեկին պաշտպանելու փորձերն ապակառուցողական են եւ ոչ մի շարունակություն չեն կարող ունենալ»,- ասել է Լուկաշեւիչը «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում՝ պատասխանելով Թուրքիայի ղեկավարության այս հայտարարությունը մեկնաբանելու խնդրանքին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am