«Նյու Յորք թայմս»-ի ծաղրանկարիչը պատկերել է հետընտրական Թուրքիան

Armenpress 11:41, 5 Նոյեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան հեղինակավոր «Նյու Յորք թայմս»-ի ծաղրանկարիչ Պատրիկ Չապատեի հերթական ստեղծագործությունը նվիրված է Թուրքիայում արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո երկրում ստեղծված իրավիճակին: Հեղինակը նկարն անվանել է «Ժամանակակից իսլամի փոխվող դեմքը»:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ծաղրանկարիչը պատկերել է սուլթան Էրդողանին, ով ժողովրդավարությունը խորհրդրանշող քվեատուփը ձեռքին` հայտարարում է, որ դա իրենց այլևս անհրաժեշտ չէ: Էրդողանի սեղանին դրված է քարտեզը, որտեղ նա զինվորականների հետ քննարկում է քրդերի դեմ գործողությունների ծրագիրը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am