«Բեթմենն ընդդեմ Սուպերմենի» ֆիլմն ամենաթանկը կդառնա կինոյի պատմության մեջ

Armenpress 15:22, 22 Հոկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բեթմենն ընդդեմ Սուպերմենի. Արդարության արշալույսին» ֆիլմի բյուջեն ամենամեծը կդառնա կինոյի պատմության մեջ, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Latino Review-ին: Կինոնկարը, որը Էկրան կբարձրանա 2016 թվականի գարնանը, ստեղծողների վրա կնստի առնվազն 410 մլն դոլար:

Առայժմ ամենաթանկարժեք ֆիլմը, ըստ imdb.com-ի տվյալների, համարվում Է «Կարիբյան ծովի ծովահենները» ժապավենի երրորդ մասը՝ «Աշխարհի ծայրին» ֆիլմը: Այդ կինոնկարը նստել Է 341 մլն դոլար:   

«Բեթմենն ընդդեմ Սուպերմենի» ֆիլմում առաջին անգամ միասին հայտնվում են պատկերապատումների եւ կինոյի երկու գերհերոսները: Բեն Աֆլեքը խաղում Է Բեթմենի դերը, Հենրի Քեւիլը՝ Սուպերմենի: Ֆիլմին նաեւ մասնակցում են՝ Էմի Ադամսը, Ջերեմի Այրոնսը եւ Հոլի Հանթերը: Ֆիլմի ռեժիսորը Զաք Սնայդերն Է, որն ավելի վաղ աշխատել Է «Պողպատե մարդը», «300 սպարտացիներ» եւ «Մեռյալների լուսաբացը» կինոնկարների վրա:

Սուպերմենը եւ Բեթմենը ամերիկյան DC Comics հրատարակության պատկերապատումների հերոսներն են: Նրանք հայտնվել են գրեթե միաժամանակ՝ Սուպերմենը՝ 1938 թվականին, Բեթմենը՝ 1939-ին: Առաջին անգամ Բեթմենի պատմությունն Էկրանավորել են 1943 թվականին, Սուպերմենինը՝ 1948-ին:

Բեթմենի դերի առավել հայտնի կատարողներն են՝ Մայքլ Քիթոնը, Վել Քիլմերը եւ Քրիստիան Բեյլը: Քրիստոֆեր Ռիվն ստեղծել Է Սուպերմենի ամենահիշվող կինոկերպարը: 

Բեն Աֆլեքի խոսքով՝ իր Բեթմենը տարբերվելու Է նախորդ մարմնավորումներից. նա տարիքով ավելի մեծ Է լինելու, «չարացած ու լկտի»: Աֆլեքն իր հերոսին անվանել Է «ամերիկացի Համլետ»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am