1000х90.jpg (78 KB)

NASA-ն հաղորդել է Երկրին հսկայական աստղակերպի մոտենալու մասին

Armenpress 10:20, 20 Հոկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: NASA-ի մասնագետները հայտնաբերել են հսկայական աստերոիդ, որը հոկտեմբերի 31-ին կգտնվի Երկրից ռեկորդային մոտ տարածության վրա: Գործակալության հաղորդագրության մեջ ասված է, որ երկնային մարմնի շարժման արագությունն անսովոր բարձր է՝ վայրկյանում 35 կիլոմետր: Հետազոտողները նշել են, որ աստերոիդը կանցնի Երկրից 499 հազար կիլոմետր հեռավորության վրա:

Աստղակերպի տրամագիծը 280-ից մինչեւ 620 մետր է: Կանխատեսումների համաձայն՝ երկնային մարմինը ոչ մի վտանգ չի ներկայացնում Երկրի համար:

Վերջին անգամ խոշոր աստերոիդը մեր մոլորակին մոտեցել է 2006 թվականին: Հաջորդ անգամ համանման իրադարձություն տեղի կունենա 2027 թվականի օգոստոսին, հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am