1000х90.jpg (78 KB)

Տիգրան Սարգսյանը փետրվարի 1-ից կգլխավորի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան

Armenpress 17:12, 16 Հոկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի նախկին վարչապետ, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանը 2016 թվականի փետրվարի 1-ից կանցնի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի պաշտոնին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 16-ին Ղազախստանում որոշումը կայացրել են Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում: 

«Մենք որոշում ենք ընդունել, որ եկող տարվա փետրվարի 1-ից Հայաստանը կնախագահի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան, իսկ Տիգրան Սուրենի Սարգսյանը` Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետը կզբաղեցնի կոլեգիայի նախագահի պաշտոնը: Սարգսյանի թեկնածությունը պաշտպանել Է նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, որը ժամանակին աշխատել է Տիգրան Սարգսյանի հետ: Շատ առաջադեմ մասնագետ Է, ուստի մենք նույնպես նրան նշանակեցինք այդ հանձնաժողովի նախագահ»,-ՏԱՍՍ-ի հաղորդմամբ` նշել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ

Տիգրան Սուրենի Սարգսյան

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր1960 թ., 29 հունվարի, ք. Կիրովական (Վանաձոր)Կրթություն1977-1978 թթ. - ք. Երևան, տեխնիկական թիվ 14 ուսումնարան1978-1980 թթ. - ք. Երևան, Ժողովրդական տնտեսության ինստիտուտ, Պլանավորման և տնտեսության ֆակուլտետ1980-1983 թթ.- ք. Լենինգրադ, Ռուսաստան, Ն. Ա. Վոզնեսենսկու անվան ֆինանսա-տնտեսական ինստիտուտ, գերազանցության դիպլոմ1983-1987 թթ. - Ն. Ա. Վոզնեսենսկու անվան ֆինանսա-տնտեսական ինստիտուտի ասպիրանտուրա«Տարածաշրջանային սոցիալ-տնտեսական զարգացման պլանավորումը Հայաստանի օրինակով» թեմայով թեզ, տնտեսագիտական գիտությունների թեկնածու1994 թ. - ք. Վաշինգտոն, ԱՄՆ, «Օրինաստեղծ գործունեություն», Իրավունքի միջազգային ինստիտուտ1996-1997 թթ. - ք. Վաշինգտոն, ԱՄՆ, Համաշխարհային բանկ, «Բանկերի արդյունավետ կառավարում», Տնտեսական զարգացման ինստիտուտ: Աշխատանքային գործունեություն1987-1990 թթ.- Տնտեսության և պլանավորման գիտահետազոտական ինստիտուտ, ավագ գիտաշխատող, միջազգային տնտեսական կապերի խմբի ղեկավար1988-1993 թթ.- Երիտասարդ մասնագետների և գիտնականների հանրապետական խորհրդի նախագահ1990-1991 թթ.- տնտեսական բարեփոխումների հիմնախնդիրների վերաբերյալ բանկիրների համար կազմակերպվող մշտական սեմինարների կոորդինատոր1990-1995 թթ. - ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, ՀՀ Գերագույն խորհրդի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԳԽ նախագահության անդամ1993-1994 թթ.- Երևանի պետական համալսարան` բանկային գործի դասավանդում1995-1998 թթ. - Հայաստանի բանկերի ասոցիացիայի նախագահ1995-2008 թթ.- Անցումային հասարակության հետազոտության ինստիտուտի տնօրեն1998-2005 թթ.- ՀՀ կենտրոնական բանկի նախագահ2005-2008 թթ.- ՀՀ կենտրոնական բանկի նախագահ (վերանշանակում)2005-2007 թթ.- Միջպետական բանկի խորհրդի նախագահ2008 թ.ապրիլի 9-ից` ՀՀ վարչապետ2012 թ. հունիսի 2 - ՀՀ Նախագահի` հունիսի 2-ի հրամանագրով վերանշանակվել է 2012 թ. մայիսի 6-ի ԱԺ ընտրությունների արդյունքում ձևավորված ՀՀ կառավարության ղեկավարի պաշտոնում:                          2013թ. ապրիլի 19 - 2014թ  ապրիլի 13 - ՀՀ վարչապետ:

Այլ տվյալներՀՀ Նախագահի 2012 թ. դեկտեմբերի 28-ի հրամանագրով պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով: Պարգևատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով: Ունի պահեստազորի սպայի զինվորական կոչում: Ավելի քան 20 գիտական հոդվածների հեղինակ է: Տնտեսագիտական համալսարանի պատվավոր դոկտոր է:

Անձնական տվյալներԱմուսնացած է, ունի մեկ դուստր, երկու որդի և երկու թոռ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am