Ամերիկուհին իր 103-ամյակը նշել է «Հրաշք-կին» կոստյումով

Armenpress 13:37, 16 Հոկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկուհի Մերի Կոտտերն իր 103-ամյակը տոնել է «Հրաշք-կին» կոստյումով:

 Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, երկարակյաց կնոջ կերպարն ամենասիրելին է Մերի Կոտտերի համար: Վերջին 25 տարում Կոտտերը կամավոր աշխատում է Մոնկլեր քաղաքի ծերանոցում: Նա թեյի, սուրճի և ջրի պատասխանատուն է: Ամերիկուհու խոսքով` իրեն անվանել են բարմեն: Նա աշխատում է շաբաթվա 5 օրը:

Ծննդյան օրը Կոտտերն անցկացրել է աշխատավայրում: «Հրաշք-կնոջ» կոստյումը նրան նվիրել են ծերանոցի ընկերները:

Երկարակեցության մասին ամերիկուհին ասել է, որ գաղտնիքը ձեռքերը ծալած չնստելու մեջ է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am