1000х90.jpg (78 KB)

Տավուշում ՊՆ ավտոմեքենայի վթարի հետևանքով զինծառայող է զոհվել

Armenpress 21:36, 14 Հոկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշի մարզում` Կոթի գյուղից Կողբի զորամաս գնալու ճանապարհին ՀՀ պաշտպանության նախարարության ԶԻԼ-131 մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորը, ինչի հետևանքով զոհվել է մեկ պայմանագրային զինծառայող: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՊՆ լրատվական վարչությունից, մահացել է մեքենայի վարորդ, 50- ամյա զինծառայող Բաբկեն Սարուխանյանը, իսկ 48-ամյա սպա Արտակ Անդրեասյանը ստացել է թեթև մարմնական վնասվածքներ և տեղափոխվել հիվանդանոց:

Վերջինիս առողջական վիճակը գնահատվում է կայուն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am