ՆԱՍԱ-ն հրապարակել է Սատուրնի արբանյակների նոր լուսանկարներ

Armenpress 23:13, 13 Հոկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՍԱ-ն հրապարակել է Սատուրնի արբանյակներ Պանդորայի և Կասինիի նոր լուսանկարները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՆԱՍԱ-ի պաշտոնական կայքը, լուսանկարները արվել էին «Կասինի» տիեզերական ապարատի միջոցով 2015թ. հունիսի 26-ին:

Լուսանկարման պահին սարքը գտնվում էր Սատուրնի Պանդորա արբանյակից` 781 հազար կմ և Միմասից 1,4 միլիոն կմ հեռավորության վրա:

Պանդորան, ունենալով 81 կմ տրամագիծ, բավականին փոքր լուսին է և ունի երկարաձիգ և ոչ դասական ձև: Միմասը 396 կմ տրամագծով միջին դասի արբանյակ է, որի կազմի մեջ են մտնում ջրային սառույց և քարեր:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am