Ոստիկանությունը «Skype»-ով կպատասխանի քաղաքացիների հարցերին

Armenpress 09:52, 13 Հոկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտերկրի մեր հայրենակիցները հոկտեմբերի 13-ին` Երևանի ժամանակով ժամը 11:00-13:00-ն, «Skype»-ի միջոցով կարող են հարցեր ուղղել ոստիկանության ներկայացուցչին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, հարցեր կարելի է ուղղել, մասնավորապես, քաղաքացու անձնագիր և նույնականացման քարտ ստանալու, փոխանակելու, ըստ բնակության վայրի հաշվառվելու, կացության կարգավիճակ ստանալու, ինչպես նաև անձնագրային և վիզաների վարչության գործառույթներին առնչվող այլ հարցերի վերաբերյալ:

ՀՀ ոստիկանության «Skype»-ի հասցեն է Armenian Police, հարցեր կարելի է ուղարկել նաև press@police.am, dimum@police.am էլեկտրոնային հասցեներին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am