Դիզայներ Մայքլ Արամը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի քանդակ է ներկայացրել Նյու Յորքում

Armenpress 22:29, 7 Հոկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճանաչված դիզայներ Մայքլ Արամը Նյու Յորքում հոկտեմբերի 6-ին ներկայացրել է Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված քանդակ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»- ը`վկայակոչելով hfnmag.com կայքը, քանդակը պատրաստվել է Ամերիկայի Հայկական եկեղեցու արևելյան թեմի համար:

Կայքի բնորոշմամբ` «Միգրացիաներ» (Migrations) կոչվող քանդակը 1915 թվականի իրադարձությունների հուշարձան է և գոյատևման, ուժի ու ճկունության վկայություն: hfnmag.com-ն անդրադարձել է նաև 100 տարի առաջ Թուրքիայի իրականացրած Հայոց ցեղասպանության դեպքերին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am