1000х90.jpg (78 KB)

Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսը մասնակցել է«Եկեղեցին և պատերազմը» գիտաժողովին

Armenpress 15:45, 19 Սեպտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը սեպտեմբերի 18-ին մասնակցել է Լենինգրադի մարզի կառավարության կողմից կազմակերպված «Եկեղեցին և պատերազմը» գիտաժողովին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` գիտաժողովին մասնակցել են Լենինգրադի մարզի և Սանկտ Պետերբուրգի կառավարության անդամներ, դասախոսներ, տարբեր դավանանքների ներկայացուցիչներ:

Գիտաժողովին ելույթով են հանդես եկել Լենինգրադի մարզի միջազգային և միջդավանանքային հարաբերությունների կոմիտեի ղեկավար Մ. Լեբեդինսկին, Լենինգրադի մարզի նահանգապետի խորհրդական Վ. Սանինը, Լենինգրադի մարզի Օրենսդիր ժողովի ղեկավարի տեղակալ Ա. Բելոուսը:

Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը հանդես է եկել եկույցով` խոսելով Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Հայ առաքելական եկեղեցու շնորհիվ սփյուռքահայության կողմից նյութական աջակցության և նրանց հանգանակությամբ՝ «Սասունցի Դավիթ» և «Գեներալ Բաղրամյան» տանկային շարասյան ստեղծման մասին: Գլխավոր հյուպատոսը հատուկ ընդգծել է խորհրդային տարիներին Հայ առաքելական եկեղեցու ունեցած դժվարություների և քրիստոնեական հավատքը պահպանելու առաքելության գործում ունեցած մեծ դերի մասին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am