Իրանի 47-րդ համահայկական խաղերը կնվիրվեն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին

Armenpress 16:48, 9 Սեպտեմբեր, 2015

ԹԵՀՐԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեհրանում սեպտեմբերի 10-ից մեկնարկող 47-րդ համահայկական խաղերը կնվիրվեն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ալիք»-ը, համահայկական խաղերը կանցկացվեն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Իրանի հանձնախմբի աջակցությամբ: Մինչ խաղերի մեկնարկը` սեպտեմբերի 9-ին, մասնակիցներն ու կենտրոնական հանձնախմբի ներկայացուցիչները քայլերթ են կազմակերպել եւ խաղերը խորհրդանշող ջահը բերել մինչեւ  Սուրբ Խաչ մատուռ: 

Խաղերին կմանակցեն իրանահայ համայնքի ֆուտբոլի, բասկետբոլի, թեթեւ ատլետիկայի, թենիսի, լողի եւ շախմատի թիմերը: Խաղերը կմեկնարկեն սեպտեմբերի 10-ին եւ կտևեն 7 օր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am