Huffington Post-ը Դիլիջանն անվանել է հայաստանյան «Շվեյցարիա»

Armenpress 21:51, 12 Օգոստոս, 2015

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան հեղինակավոր Huffington Post պարբերականը հոդված է հրապարակել Դիլիջան քաղաքի մասին` այն անվանելով հայաստանյան «Շվեյցարիա»: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ամերիկյան պարբերականը նշում է, որ Դիլիջանը Հայաստանի լավագույն և հայտնի հանգստյան քաղաքներից է, որտեղ իրենց հանգիստը վայելելու համար գալիս են Հայաստանի մարզերից, Վրաստանից, Ռուսաստանից և Իրանից, ինչպես նաև` եվրոպական տարբեր երկրներից:

«Հայաստանի աշխույժ մայրաքաղաք Երևանից 90 կմ հեռավորության վրա գտնվող Դիլիջանի լեռնայիյն լանդշաֆտը, անտառները, ազգային պարկ և լճերը բուժիչ ազդեցություն են ունենում հանգստացողների վրա: Իսկ Դիլիջանի հանքային ջուրը շշալցվում և արտահանվում է ամբողջ աշխարհով»,- գրում է պարբերականը:

Գեղեցիկ բնությունից բացի Դիլիջանը շատ բան ունի առաջարկելու հանգստացողներին` իր ռեստորաններով, պանդոկներով և ժամանցի այլ վարերով: Այստեղ իրենց մասնաճյուղերն են բացել Հայաստանի Ամերիկյան համալսարանը, Թումո ստեղծարար տեխնոլգիաների կենտրոնը:

Քաղաքի մշակութային և տնտեսական բարեկարգման ավելի մասշտաբային ծարգրեր է իրականցնում Idea հիմնդրամը, որի աջակցությամբ բացվել է UWC Դիլիջանի միջազգային քոլեջը:

Առաջին ակադեմիական տարում այնտեղ ուսանել են 96 ուսանողներ 48 երկրներից: Այս տարի այնտեղ կուսանեն աշակերտներ 63 երկրներից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am