Համահայկական խաղերի գոլֆի մրցաշարի հաղթողնները հայտնի են

Armenpress 17:24, 10 Օգոստոս, 2015

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համահայկական խաղերի գոլֆի մրցաշարի հաղթողներ ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց պայքարում հայտնի են:

Կանանց պայքարում լավագույնը Նուշիկ Գևորգյանն էր Երևանից: Արաքս Զարգարյանը Ստեփանակերտից երկրորդն էր, իսկ եռյակի վերջում Անահիտ Ղազարյանն էր գերմական Քյոլն քաղաքից: Տղամարդկանց պայքարի հաղթող դարձավ Ջիմ Լիլիեն Նիկոսիայից: Երկրորդ և երրորդ տեղը զբաղեցրեցին Համազասպ Ղազարյանը (Գերմանիա) և Դանիել Կետչյանը (Արգենտինա):

«Իմ հոր երազանք էր, որ շատ հայեր գային Հայաստան և գոլֆ խաղային հենց Հայաստանում: Այս խաղը և այս օրը ապացուցում են, որ ընկերական այս մրցաշարն ամենաառողջ բանն է: Հույս ունեմ, որ հայերն արդեն հաճախակի կգան և Արարատի պատկերին գոլֆ կխաղան այստեղ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նման կարծիք հայտնեց Նինա Հովնանյանը:

  Մասնակիցներից արցախցի Արաքս Զարգարյանը, տարբերություն չդնելով, փաստեց, որ Արցախն Հայաստանի մի մասն է: «Գոլֆ դեռ երիտասարդ մարզաձև է մեր երկրում, բայց մեծ ապագա ունի: Ես Համահայկական խաղերին առաջին անգամն եմ մասնակցում: Այս խաղերի համընկնումը Ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ պետք է բոլորիս միավորի»,-ասաց Արաքսը:

 Իսկ ահա տղամարդկանց պայքարի հաղթող Ջիմ Լիլիեն խոստանում է կրկին Հայաստան վերադառանալ, քանի որ սիրել է Երևանը: «Սա իմ երկրորդ այցելությունն է Հայաստան, այստեղ էի նաև 9 տարի առաջ: Սա մի երկիր է, որն ունի գեղեցիկ մարդիկ, և անկրկինելի բնություն»,-ասաց նա:

Համահայկական խաղերի գոլֆի մրցաշարին մասնակցում էին 21 մասնակից աշխարհի 11 երկրից: Մասնակիցների համար տարիքային սահմանափակում չի եղել, ամենափոքր մասնակիցը 13 տարեկան է, իսկ ամենամեծը՝ 63: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am