1000х90.jpg (78 KB)

Հայ բռնցքամարտիկների համար Եվրոպայի առաջնությանը գերխնդիրը աշխարհի առաջնության վարկանիշն է

Armenpress 20:22, 27 Հուլիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանը կանխատեսում է, որ Եվրոպայի առաջնությունում վարկանիշների համար պայքարում մրցակիցները քիչ չեն լինի:

«Ես, որպես գլխավոր մարզիչ, Եվրոպայի առաջնությունից առաջ կանխատեսումներ չեմ անի: Մեր գերխնդիրն այն է, որ Եվրոպայի առաջնությունում գրավենք 1-ից 6-րդ տեղերը, որ ստանանք աշխարհի առաջնության վարկանիշ: Իհարկե, բարդ խնդիր է: Եվ այժմ էլ կենտրոնացել ենք հենց այդ խնդիրների վրա: Չեմ կանխատեսում, բայց ակնկալում եմ, որ վարկանիշների համար պայքարող մրցակիցներ կունենանք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, նշել է գլխավոր մարզիչը:

Խոսելով այս օրերին ընթացող ուսումնամարզական հավաքի մասին` Թորոսյանը փաստեց. «Հավաքին ամեն ինչ անցնում է նորմալ, ամեն ինչ արվում է, որ բռնցքամարտիկներն իրենց մարզավիճակը բերեն նորմալի: Բաքվի մրցումներից հետո բարոյահոգեբական խնդիրներ կային, բայց հիմա կարծես ոչ մի խանգարող բան չկա: Այժմ հավաքականում լավ մրցակցություն կա քաշային կարգերում՝ կա այլընտրանք կա, կա նաև աճ»:

Եվրոպայի առաջնությանը Հայաստանը կներկայանա ամբողջական կազմով` 10 մարզիկով` Արթուր Հովհաննիսյան (49 կգ), Կորյուն Սողոմոնյան (52 կգ), Արամ Ավագյան (56 կգ), Սամվել Բարսեղյան (60 կգ), Հովհաննես Բաչկով (64 կգ), Վլադիմիր Մարգարյան (69 կգ), Արման Հովիկյան (75 կգ), Նիկոլ Հարությունով (81 կգ), Հենրիկ Սարգսյան (91 կգ) և Ռաֆայել Սիմոնյան (ծանր քաշային): 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am