Օռնելա Մուտին Ինստագրամի իր էջը ողողել է Հայաստան այցի լուսանկարներով

Armenpress 11:39, 21 Հուլիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալական կինոյի ճանաչված և սիրված դերասանուհի, երևանյան «Ոսկե ծիրան» 12-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուր Օռնելա Մուտին տպավորված է Հայաստանյան այցից: Փաստի վկայությունը ինստագրամյան և ֆեյսբուքյան անթիվ լուսանկարներն են, որոնք ներկայացնում են դերասանուհու այցը մեր երկիր:  «Արմենպրես» -ի փոխանցմամբ՝ Մուտին վերջին օրերի ընթացքում գրեթե երկու տասնյակ լուսանկար է հրապարակել և տարածել, այդ թվում փառատոնի մեկ այլ պատվավոր հյուր՝ դերասանուհի Նաստասյա Կինսկիի հետ արված լուսանկարները: Լուսանկարներում նա նաև շնորհակալություն է հայտնել Երևանին: Մուտին օգտագործել է #goldenapricotfestival #armenia #yerevan հաշթեգերը, ինչպես նաև repost արել լուսանկարներ այլ օգտատերերից:

«Ես շատ եմ ճանապարհորդում աշխարհում, և միշտ լավ ընդունելության եմ արժանանում: Բայց Հայաստանում ավելի շատ հուզվեցի, քան որևէ այլ երկրում: Այստեղ կա խորհուրդ, դաստիարակություն, հարգանք և սեր, որն ինձ ցույց տվեցիք: Շնորհակալություն»,-Երևանում խոստովանել էր անվանի դերասանուհին:

Լուսանկարները՝ Օռնելա Մուտիի ինստագրամյան էջից 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am