1000х90.jpg (78 KB)

Մինչև տարեվերջ տպագրության կպատրաստվի «Հայաստանի պատմություն» գրքաշարի 2-4-րդ հատորները

Armenpress 17:24, 16 Հուլիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մինչև տարեվերջ տպագրության կպատրաստվի «Հայաստանի պատմություն» գրքաշարի 2-4-րդ հատորները: Այս մասին հուլիսի 16-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց  Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի տնօրեն, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը: «Հույս ունեմ, որ մենք կկարողանանք մեկենասներ գտնել և մինչև տարեվերջ հրատարակել այս գրքերը: Միաժամանակ մի քանի հատորի հրատարակումը մեծ ձեռքբերում կլինի մեզ համար», - ասաց Սամվել Կարապետյանը:

Հուշարձանագետը տեղեկացրեց, որ առաջին հատորն արդեն բաժանվում է բաժանորդներին: Իսկ հաջորդ հատորների համար բաժանորդագրությունը կմեկնարկի հոկտեմբեր-նոյեմբերին: Նա հավելեց, որ առաջին հատորի լույս ընծայումից հետո շատ մարդիկ դիմել են իրենց և ափսոսանք են հայտնել, որ ժամանակին չեն կարողացել բաժանորդագրվել:

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի տնօրեն, հուշարձանագետ Սամվել Կարապետյանի` «Հայաստանի պատմություն» 36-հատորյա գրքաշարի առաջին` «Հայոց ձոր» հատորը լույս է տեսել 2015թ. մարտին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am