Վրացիները հպարտանում են ԱՄՆ-ի եւ Վրաստանի միջեւ հաստատված սերտ հարաբերություններով. Ղարիբաշվիլի

Armenpress 11:53, 3 Հուլիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ԱՄՆ-ի Անկախության օրվա առթիվ այդ երկրի դեսպանատանը կազմակերպված ընդունելության ժամանակ հայտարարել Է, որ վրացիները հպարտանում են ԱՄՆ-ի եւ Վրաստանի միջեւ հաստատված սերտ հարաբերություններով: Նա նաեւ ասել Է, թե անգնահատելի Է ԱՄՆ-ի աջակցությունը Վրաստանի դեմոկրատացման ճանապարհին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Sputnik-ին:

Ղարիբաշվիլին ԱՄՆ-ի ժողովրդին շնորհավորել Է Անկախության օրվա կապակցությամբ, նշելով, որ Վաշինգտոնը Վրաստանի գլխավոր ռազմավարական դաշնակիցն Է:

«Մեծ շնորհակալություն եմ հայտնում դեսպանին եւ ձեզ բոլորիդ Վրաստանին աջակցելու համար: Ամերիկան Վրաստանի գլխավոր ռազմավարական գործընկերն Է, եւ անգնահատելի Է ձեր ավանդը մեր հարաբերությունների խորացման ու զարգացման գործում»,-հայտարարել Է Ղարիբաշվիլին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am