ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը ժամանել Է Իրան՝ բանակցելու նախագահ Ռոուհանիի հետ

Armenpress 14:02, 1 Հուլիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Յուկիա Ամանոն ժամանել Է Թեհրան՝ Իրանի նախագահ Հասան Ռուհանիի հետ բանակցելու միջուկային ծրագրի շուրջ: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել Է ՄԱԳԱՏԷ-ի բարձրաստիճան մի աղբյուր: «Այո, Ամանոն այժմ Թեհրանում Է»,-ասել Է գործակալության զրուցակիցը:

Ինչպես սպասվում Է, Ամանոյի եւ Ռոուհանիի հանդիպումը կկայանա հուլիսի 2-ին:

Ավելի վաղ ՄԱԳԱՏԷ-ն քանիցս կոչ Է արել Թեհրանին՝ ակտիվացնել համագործակցությունը կազմակերպության հետ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am