Թբիլիսիի օդանավակայանին շնորհվեց Շոթա Ռուսթավելիի անունը

Armenpress 17:48, 30 Հունիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թբիլիսիի քաղաքային խորհուրդը հունիսի 30-ին որոշում Է ընդունել Վրաստանի մայրաքաղաքի միջազգային օդանավակայանին շնորհել վրացի պոետ Շոթա Ռուսթավելիի անունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:

Ընդդիմությունը չի պաշտպանել այս նախաձեռնությունը, որով հանդես Էր եկել հանրապետության վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: Ընդդիմության ներկայացուցիչները չեն մասնակցել քվեարկությանը: Որոշումն ընդունվել Է 30 ձայնով՝ ընդդեմ 1-ի:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am