1000х90.jpg (78 KB)

Ազատության հրապարակը մարդաշատ չէ. Բաղրամյան պողոտայում իրավիճակը հանդարտ է

Armenpress 22:49, 29 Հունիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազատության հրապարակում ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման նստացույցը շարունակող քաղաքացիներին հյուրընկալվել է հայտնի երգիչ Արսեն Գրիգորյանը (Մրո): Նա երգել է ցուցարարների համար:

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` Ազատության հրապարակում մի խումբ երիտասարդներ շարունակում են նստացույցը` վստահեցնելով, որ մնալու են այդտեղ այնքան ժամանակ, մինչև չհասնեն իրենց նպատակներին: Ազատության հրապարակը մարդաշատ չէ (մոտ 200 մարդ):

Միևնույն ժամանակ, Բաղրամյան պողոտայում ևս շարունակվում է բողոքի ակցիան: Այս պահին իրավիճակը հանդարտ է: Բողոքի ակցիայի մասնակիցների քանակը զգալիորեն զիջում է նախորդ օրերի ցուցարարների թվին:

Հունիսի 28-ին Բաղրամյան պողոտայից ցուցարարների մի ստված զանգված՝ «Ոչ թալանին» նախաձեռնության անդամների հետ, անսալով ոստիկանության կոչին, տեղափոխվել է Ազատության հրապարակ՝ պատրաստվելով անժամկետ նստացույցի: Սակայն ցույցի մասնակիցների մի հատված հրաժարվեց ազատել Բաղրամյան պողոտան:

 

 

 

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am