Վերջին մի քանի տարում արտասահմանում ձերբակալվել Է Վրաստանի ավելի քան 3,7 հազար քաղաքացի

Armenpress 17:46, 24 Հունիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2010-ից մինչեւ 2014 թվականն ընկած ժամանակաշրջանում արտասահմանում ձերբակալվել Է Վրաստանի 3 հազար 715 քաղաքացի, որոնք մեղադրվել են օրենքը խախտելու մեջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 24-ին հաղորդել Է «Տեղեկատվության ազատության զարգացման ինստիտուտ» (IDFI) ոչ կառավարական կազմակերպությունը:

2013 թվականին, 2010 թվականի համեմատությամբ, արտասահմանում ձերբակալված Վրաստանի քաղաքացիների թվաքանակը եռապատկվել Է (1178): 2014 թվականին այս ցուցանիշը կրճատվել Էր մինչեւ 695: 2015 թվականի առաջին եռամսյակի ընթացքում ձերբակալվել Է Վրաստանի 342 քաղաքացի:

Դրա հետ մեկտեղ 2010-2014 թվականներին հայրենիք Է արտաքսվել Վրաստանի 8 հազար 610 քաղաքացի: Ամենաբարձր ցուցանիշը գրանցվել Է 2013 թվականին (2 հազար 280 մարդ): 2014 թվականին արտաքսվածների թվաքանակը կրկնակի կրճատվել Է (1031): Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում հայրենիք են ուղարկվել Վրաստանի 201 քաղաքացիներ:

IDFI-ն ձերբակալված եւ արտաքսված քաղաքացիների վերաբերյալ տվյալները ներկայացրել Է Վրաստանի ԱԳ նախարարությանը: Տեղեկատվությունն ստացվել Է 23 երկրներում Վրաստանի դիվանագիտական ներկայացուցչություններից:

 

Լուսանկարը` Sputnik



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am