1000х90.jpg (78 KB)

Զինակցի սպանության մեջ կասկածվող ռուս զինծառայողը ընդունել է մեղքը

Armenpress 15:59, 15 Հունիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողի սպանության մեջ կասկածվող նույն զորամասի պայմանագրային զինծառայողն ընդունել է մեղքը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին է տեղեկացնում Ռուսաստանի Դաշնության Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը:

«Նախնական տվյալների համաձայն` Գյումրիում ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Իվան Նովիկովի սպանության պատճառն է դարձել նույն զորամասի զինծառայողի հետ տեղի ունեցած կենցաղային վեճը»,-նշված է ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

Հունիսի 15-ի առավոտյան Շիրակի մարզային քննչական վարչությունում ահազանգ է ստացվել, որ Գյումրիի Մայր Հայաստան հուշարձանի մոտակայքում հայտնաբերվել է երիտասարդի դի: ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ռուս զինծառայող Իվան Նովիկովի սպանության դեպքի առթիվ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի հատկանիշներով (սպանություն):  



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am