System of a Down-ի Հայոց ցեղասպանությանը նվիրված հաղթական համերգը Լիոնում

Armenpress 12:56, 15 Ապրիլ, 2015

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված Wake Up the Souls շրջագայության շրջանակում ապրիլի 14-ին System of a Down-ը համերգ է ունեցել Լիոնում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Nouvelles d`Armenie-ն, աշխարհահռչակ խումբը ստանձնել է նաև քաղաքական հանձնառություն, և Լիոնում կայացած համերգն սկսվել է հզոր անիմացիոն տեսահոլովակով, որում ներկայացվել է Հայոց ցեղասպանության պատմությունը: Համերգին ներկա են եղել հազարավոր երկրպագուներ: Աշխարհահռչակ խումբը Սերժ Թանկյանի գլխավորությամբ ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված 7 համերգ է նախատեսել Եվրոպայում: Վերջինը տեղի կունենա ապրիլի 23-ին՝ Երևանում:

Լուսանկարը` System of a Down-ի ֆեյսբուքյան էջից



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am