Սան Պաուլոյի խորհրդարանն ապրիլի 24-ը հռչակել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր

Armenpress 15:13, 10 Ապրիլ, 2015

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Բրազիլիայի ամենախոշոր նահանգի` Սան Պաուլոյի խորհրդարանն ընդունել է ապրիլի 24-ը որպես «Հայ ժողովրդի Ցեղասպանության ճանաչման և զոհերի հիշատակի օր» ճանաչող բանաձևը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, Սան Պաուլոյի խորհրդարանում 1266/2014 բանաձևն ընդունվել է ապրիլի 8-ին: Նախագիծը հեղինակել է նահանգային պատգամավոր Պեդրո Տոբիասը:

Սան Պաուլո նահանգը ամենախոշորն է Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում, որի բնակիչների թիվը կազմում է 44 միլիոն մարդ, ինչը Բրազիլիայի ազգաբնակչության 20%-ն է: Նահանգի կազմում գործում են 645 մունիցիպալ կազմավորումներ: Սան Պաուլո նահանգը հանդիսանում է ամենախոշոր ադմինիստրատիվ միավորումը ամբողջ Հարավային Ամերիկայում: 



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am