Քիմ և Քլոե Քարդաշյանները շրջել են Երևանով

Armenpress 15:13, 9 Ապրիլ, 2015

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանյան այցելության առաջին օրը Քիմ և Քլոե Քարդաշյանները շրջել են մայրաքաղաք Երևանով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նրանք այցելել են «Մայր Հայաստան» հուշարձան, ապա քայլել «Կասկադ» համալիրում և իրենց շրջայցն ավարտել երևանյան ռեստորաններց մեկում: Այդ ընթացքում նրանք հասցրել են նաև նկարվել և շփվել իրենց հայազգի երկրպագուների հետ:

Քրդաշյանների ընտանիքը Հայաստան է ժամանել ապրիլի 8-ի երեկոյան: «Զվարթնոց» միջազգային օդանավականում նրանց դիմավորել են հայաստանյան լրատվամիջոցների ներկայացուցիչներն ու մեծաթիվ երկրպագուներ: Մարդկանց մեծ բազմություն էր հավաքվել նաև այն հյուրանոցի դիմաց, որտեղ տեղակայնվել են Քարդաշյանները:

Քիմը Քարդաշյանն իր պատմական հայրենիք առաջին այցելության մասին «Ինսթագրամ»-ում նկար էր տեղադրել և հետևյալ գրառումը կատարել. «Հայաստա´ն, մենք այստեղ են: Մենք այնքան ուրախ ենք այստեղ լինել և սկսել այս «կյանքի ճանապարհորդությունը»: Շնորհակալություն բոլորին, ովքեր եկան դիմավորելու մեզ: Անհամբերությամբ սպասում եմ հետազոտել մեր երկիրը և համտեսել համեղ ուտեստները: Հայրս և պապիկս այնքան հպարտ կլինեին»:

Քարդաշյանները շրջում են մայրաքաղաքում: Լուսանկարները` Գևորգ Պերկուպերկյանի



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am