ՀՀ կառավարությունն ավելացրեց այս տարվա առաջին կիսամյակում ԼՂՀ-ին տրամադրվող վարկի գումարը

Armenpress 11:59, 2 Ապրիլ, 2015

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կառավարությունը փոփոխություն կատարեց իր՝ ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում և ԼՂՀ կառավարությանը տրամադրվող վարկի գումարն ավելացրեց: Հայաստանի կառավարությունը նախորդ տարի որոշել էր, որ այս տարվա առաջին կիսամյակում պետք է տրմադրի 21 միլիարդ 822.8 միլիոն դրամ, սակայն, նշված գումարը չի բավարարում ԼՂՀ կառավարության կողմից առաջին կիսամյակում նախատեսված ծավալով ծրագրերը ֆինանսավորելու համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը նշեց, որ ընդունված փոփոխություններով որոշվեց ՀՀ 2015 թվականի պե­­տա­կան բյուջեով «Միջպետական վարկ ԼՂՀ-ին» ծրագրի գծով նա­խա­տեսված հատկացումների միջ­եռամս­յակային տեղաշարժի մի­ջո­ցով 2 միլիարդ դրամն այս տարվա չորրորդ եռամսյակից տե­ղափոխել առաջին կիսամյակ, իսկ «ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ» ծախ­սա­յին ծրագ­րի գծով չորրորդ եռամսյակից առաջին կիսամյակ կտեղափոխի 3 միլիարդ 500 միլիոն դրա­մ:

Նախագծի ընդունմամբ պայմաններ կստեղծվի ԼՂՀ կառավարության կողմից առաջին կիսամյակում բյուջետային ծախսերի իրականացման, ինչպես նաև ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ընթացիկ տարվա առաջին կիսամյակում ծախսերի սահուն կեր­պով իրակա­նա­ցման համար:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am